Փոխըմբռնման և կարեկցանքի խաչմերուկում

09/12/2022

2022 թվականի դեկտեմբերի 9-ինԳյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ,Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպվեց «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները և ներառական կրթության դերը» թեմայով սեմինար-պարապմունք։ Սեմինարավարն էր «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի հոգեբան Կարինե Միրզոյանը, ով իր փորձառությամբ և ինքնատիպ մոտեցմամբ լսարանի հետ քննարկեց թեմային վերաբերող մտահոգիչ  շատ հարցեր։ Հանդիպումը լավագույն առիթներից մեկն էր խոսելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրների մասին, ովքեր ամենօրյա ուշադրության կարիք ունեն։ Բարձրաձայնվեց նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու անհրաժեշտ հաջորդական քայլերի, ներառական կրթության դերի մասին՝ նշելով, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները ամենախոցելի խումբն  են կազմում և առաջնայինը՝ ներառման խնդիրն է: Ընդգծվեց նաև հոգեբանական բարդույթ ունեցող դեռահասների և միջանձնային հարաբերությունների ճիշտ ձևավորման անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Հանդիպման ավարտին սովորողները օրվա խորհրդի ընկալման երաշխիք համարեցին նախաձեռնության շարունակականությունը՝ վստահեցնելով, որ այսօրինակ հանդիպումները կդառնան հաճախակի, իսկ սերնդակիցների կողմից սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ հոգացավ վերաբերմունքը՝աներկբա։