«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր հետքը դնենք տիեզերքի վրա...»

14/03/2023

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Սամվել Պողոսյանը 2023 թվականի մարտի 13-ին մասնակցեց ՛՛Միասին՛՛ հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված խոհարարության վարպետաց դասին։ Որպես  խոհարարական հմտությունններով և ստեղծագործական հնարներով օժտված ակտիվ կամավոր՝ մեր ուսանողը վարպետաց դասի ժամանակ պատրաստեց բեզե՝ մանրամասն ներկայացնելով բեզեի պատրաստման տեխնոլոգիան, տեխնիկան։ Համային տարբեր լուծումներով անուշեղենի թխման գործընթացին մասնակցեցին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի խոհարար մասնագիտության ուսանողները։ Գործնական մթնոլորտն ապահովված էր, արդյունավետ հանդիպումը՝ կայացած։     

«Խոհանոցը արվեստ է, որտեղ պետք է ստեղծագործես: Միայն բաղադրատոմսի համաձայն համեղ չի ստացվի պատրաստումը,  «տրամադրությունը, սերը և զգացմունքները» պիտի լինեն հավելյալ անուշահամ համեմունքները։ Կան կանոններ, որոնք պետք է իմանաս և պահպանես, մնացածը շրջանակից դուրս է, միայն երևակայություն»,-ասում է ՍՊողոսյանը։