Flutter/ Dart ծրագրավորման լեզվի վարպետության դաս

07/03/2019

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ թվով վեց ուսանող, ս/թ մարտի 5-ին  մասնակցեցին  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Flutter/ Dart ծրագրավորման լեզվի վարպետության դասին: Դասընթացը վարեց ոլորտի փորձառու մասնագետ` Դիջիթըլ Փոմըգրանեթ ընկերության տեխնիկական գծով ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը: 
Փորձագետը ներկաներին ներկայացրեց iOS և Android հարթակների համար մոբայլ հավելվածներ ստեղծելու գործիքները և նրբությունները: 
Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրեցին տեղեկատվական թերթիկ, որի միջոցով կապահովվի հետադարձ կապն ու առաջիկա կազմակերպվող բաց դասերի մասնակցության հնարավորությունները: