Հանդիպում Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» ծրագրի շրջանակներում

15/03/2019

 

Կարիերայի ուղղորդման կենտրոնի հրավերքով մարտի 14-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  տեղի ունեցավ Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: 
Հանդիպման ընթացքում «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակը, իրականացման փուլերը, ծրագրային գաղափարների ներկայացման կարգն ու ձևաչափը: Ծրագիրը միտված է նպաստել երիտասարդների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով իրենց համայնքների կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ:
Հանդիպման երկրորդ մասում վերոնշյալ ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանն անցկացրեց «Ինտերնետային անվտանգություն» թեմայով սեմինար-դասընթաց: Քննարկվեցին 
 «Տեղեկատվական դարաշրջանը» կամ «Թվային հասարակությունը»,  «Համացանցի (թվային միջավայրի) հնարավորություններ ու ռիսկեր», «Թվային գրագիտության հիմունքներ»  թեմաները։
Օրինակների վերլուծումների միջոցով մասնակիցներին հաղորդվեց բազային գիտելիքներ,  տրամադրվեց նաեւ առցանց ռեսուրսներ՝ դասընթացից հետո լրացուցիչ ուսումնասիրման և ինքնակրթման նպատակով։

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար `  Լևոն Իգիթյան