Բաց դռների օր՝  Շրջայց «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում

11/04/2019

 

«Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական  ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնը, «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակներում համագործակցելով «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ, ս/թ ապրիլի 9-ին կազմակերպեց շրջայց Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Բենիամին, Վարդաքար, Մեղրաշեն համայնքների  միջին և ավագ դպրոցի աշակերտների համար: Շրջայցի ընթացքում ուսումնարանում դասավանդող վարպետները ուսանողների անմիջական մասնակցությամբ ներկայացրին ուսումնարանում գործող մասնագիտությունները և ցուցադրեցին իրենց աշխատանքները: 
Շրջայցի ավարտին կազմակերպվեց նաև դասընթաց, որի նպատակն էր  ծանոթացնել ուսումնարանի գործունեությանը, ծրագրերին, մասնագիտություններին, ձեռքբերումներին,  ինչպես նաև բացահայտել աշակերտների կարողություններն ու հմտությունները, տալ ինքնաճանաչման և ինքնադրսևորման հնարավորություն, խորհրդատվության միջոցով օգնել աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում՝ ըստ իրենց կարողությունների, հետաքրքրությունների ու նախասիրությունների: 
Իսկ ուսումնարանի ուսմասվար Ս. Էլբակյանը ներկայացրեց ուսումնարան դիմելու կարգը և ժամկետը:

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`  Լևոն իգիթյան