ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՔԱՆ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ  ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

16/05/2019

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղեկցությամբ թվով 7 ուսանող մայիսի 15-ին  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեցին «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպմանը։ 
Հանդիպման նպատակն էր անհատական կարիքներին համահունչ՝ մարդուն ընձեռել ինքնակրթվելու, սովորելու, զարգանալու հնարավորություն։ 
Հանդիպման ընթացքում «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները  տեղեկացրեցին, որ կայքում արդեն առկա է հայերեն 2000 տեսանյութ, 900 վարժություն և ուսուցողական նյութ, նախատեսում է հայերեն դարձնել նոր հետաքրքիր բաժիններ: Ներկայացրին, թե ինչպես կարող են  տեսանյութերի ու վարժությունների միջոցով սովորել մաթեմատիկա, քիմիա, ծրագրավորում, արվեստ, երաժշտություն և շատ այլ հետաքրքիր թեմաներ, խոսեցին նաև հայալեզու առցանց կրթական ռեսուրսների, սովորողների մոտիվացիայի մասին։ 

 Կարիերայի ուղղորդման կենտրոն