«Դիպուկահար հրաձիգ-2019»  հանրապետական մրցաշար

08/10/2019

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հավաքական թիմը մասնակցեց Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում անցկացվող ՀՀ դպրոցականների «Դիպուկահար հրաձիգ-2019»  հանրապետական մրցաշարի առաջին փուլի մրցումներին: Թեժ պայքարի արդյունքում պատանի հրաձիգները զբաղեցրին երկրորդ պատվավոր հորիզոնականը և պարգևատրվեցին պատվոգրով: