- Հայերեն
- Français
- English
Սեփական բիզնե՞ս, թե՞ աշխատանք գործատուի մոտ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը, համագործակցելով Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի Գյումրու գրասենյակի հետ, 2019 թվականի հոկտեմբերի 8-ին անցկացրեց «Սեփական բիզնե՞ս, թե՞ աշխատանք գործատուի մոտ» խորագրով դասընթաց:
Դասընթացի թեմաներն են`
• Շիրակի ապագան (տուրի՞զմ, գյուղատնտեսությո՞ւն, Տեղեկատվական տեխնոլոգիանե՞ր և այլ)
• Սեփական բիզնես, թե՞ աշխատանք գործատուի մոտ
• Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրերի ներկայացում,
• Ուսանողների առաջարկների քննարկում և/կամ այլ հարցեր:
Դասընթացը վարեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար (Գյումրու գրասենյակ) Արթուր Լալայանը:
Կարիերայի ուղղորդման կենտրոն