Մասնագիտական ֆիլմի դիտում-քննարկում

10/12/2019

 

Ս/թ դեկտեմբերի 9-ին «Խոհարարական գործ` խոհարար» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանողներն «Մասնագիտական հնարքներ» թեմայի շրջանակներում իրականացրին «Աշխարհի տասը ամենաթանկ կերակրատեսակները»,  «Աշխարհի տասնութ  հնարամիտ խոհարարները» ֆիլմերի դիտում-քննարկում:

Նպատակն էր հարստացնել ուսանողների մասնագիտական գիտելիքները, կարևորել համաշխարհային խոհանոցի դերը, ծանոթանալ համաշխարհային խոհարարության հնարքներին, ձևավորել հետազոտական աշխատանքի կարողություն:

Սովորողները, ֆիլմի դիտմանը զուգահեռ, մեկնաբանեցին տեսանյութերը: Քննարկման ընթացքում առավել կարևորվեց «խոհարարություն» մասնագիտությունը, ինչպես նաև համաշխարհային խոհանոցի դերը: Քննարկման ավարտին ցուցադրվեց նաև լրացուցիչ նյութ`«Աշխարհի տարբեր երկրների ամանորյա կերակրատեսկաները» թեմայով:
 

 

 Կազմակերպիչ՝ Հ.Մաղաքյան