Սեղանի թենիսի մրցաշար՝  նվիրված Հայոց բանակի 28-ամյա տարելիցին

18/03/2020

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  2020թ. մարտի 12-ին  տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝  նվիրված Հայոց բանակի 28-ամյա տարելիցին։
Մրցաշարին մասնակցեցին ուսումնարանի բոլոր կուրսեից քսանչորս ուսանողներ։ Չնայած ուսումնարանի ուսանողների համար  հավաքական թիմի կուռ գաղափարն առաջնայինն է,  սակայն մրցակցությունը լավագույններից լավագույններին բացահայտելու առիթ է։
Խաղն  անցավ լարված և դիտարժան պայքարում։ 
Պատվո ամենաբարձր հարթակին կանգնեց ուսումնարանի օպերատոր համակարգչի մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանող  Մհեր Ղանդիլյանը, երկրորդ մրցանակայն տեղին արժանացավ   ոսկերիչ առաջին  կուրսի ուսանող  Արթուր Մարտիկյանը, իսկ օպերատոր համակարգչի առաջին կուրսի ուսանող Մուշեղ Ստեփանյանը բավարարվեց 3-րդ տեղով։
Հաղթողներին  պատվոգրերով պարգևատրեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  ֆիզղեկ Նարեկ Սուքիասյանը։