Մաթեմատիկայի միջազգային օրվան նվիրված միջոցառում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում

19/03/2020

Մաթեմատիկայի միջազգային օրը  Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում մարտի 12-ին նշանավորվեց հետաքրքիր ու ուսուցողական միջոցառման անցկացմամբ։ 
Միջոցառուման պատասխանատուն ու  բանախոսն էր ուսումնարանի մաթեմատիկայի ուսուցիչ Ռոստամ Պետրոսյանը, ով հետաքրքիր ու պատկերավոր եղանակով  ներկայացրեց «Մաթեմատիկան ամենուրեք» խորագրով բազմաշերտ տեղեկատվությունը։ Բանախոսությունը համեմվեց  տեսանյութերի դիտումով՝ «Մաթեմատիկան և աշխարհը», «π թվի երաժշտությունը»,  «Ֆիլդսի մրցանակակիր ՝ Մարիամ Միրզախան»,  «Սերգեյ Մերգելյան» թեմաներով:
Զեկույցի սկզբում ներկայացվեց Մաթեմատիկայի միջազգային օրվա ընտրության հիմնավորումը, նշվեց մաթեմատիկական գիտությունների դերը սոցիալական և համամոլորակային խնդիրների ընկալման մեջ: 
Առանձնակի ուշադրություն դարձվեց մաթեմատիկայի զարգացման գործընթացում հայ անվանի մաթեմատիկոսների ունեցած դերին:
Միջոցառման ավարտին ուսանողներն հնարավորություն ունեցան կիսվել ստացած թարմ տպավորություններով, կարևորեցին մաթեմատիկայի դերը մարդու տրամաբանական մտածողության, վերլուծելու և եզրակացնելու կարողությունների գործում։ 
Ուսանողները հետաքրքիր տեղեկություններով համալրեցին ամբողջ տարվա ստացած գիտելիքների պաշարը։