ՀԵՌԱՎԱՐ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

24/03/2021

 

Ս/թ մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ ուսանողները, հեռավար եղանակով իրականացրին վարպետաց դաս ամերիկահայ գործարարներ, ռեստորանային ցանցի սեփականատերեր՝ տեր և տիկին Սերոբյանների հետ։ Նրանց Ա դասի Հոմ /HOME/ ռեստորանը բավականին մեծ հեղինակություն է վայելում Կալիֆորնիա նահանգի Բըրբենգ քաղաքում, հայտնի է իր պահանջկոտ և բարձրաճաշակ հաճախորդներով, ինչպես նաև՝ ծավալած գործունեությամբ։

Նրանք սիրով և մանրակրկիտ ցուցադրեցին ''Հոմ'' /HOME /ռեստորանի հյուրասրահը, խոհանոցը, բացօթյա տարածքը՝ ռեստորանի անվանը յուրահատուկ ինտերիերով, որը հիշեցնում էր «տան ջերմ» մթնոլորտ։ Ներկայացվեց սննդամթերքի ընունման հոսքը, խոհանոցում իրականացվող նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքը։ Խոսվեց տեր և տիկին Սերոբյանների հաջողության գաղտնիքի մասին, որի գրավականը համեղ և առողջարար սնունդն է, ինչպես նաև՝ հաճախորդների նկատմամբ անհատական, սիրալիր վերաբերմունքը, որն էլ հանդիսանում է նրանց հիմնական գովազդը:

Ուսանողները մասնագիտական բազմաբովանդակ հարցեր հղեցին կայացած ռեստորանային բիզնես և երկար տարիների հմուտ փորձ ունեցող գործարարներին։

 

Դասավանդող ՝ Ա․Պետոյան