Զեկույց՝ «Գենդերային   հավասարություն» խորագրով

01/10/2021

 

2021թ-ի սեպտեմբերի 30-ին  Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  տեղի ունեցավ «Գենդերային   հավասարություն»  խորագրով  զեկույց, որին  մասնակցեցին  ուսումնարանի  տարբեր կուրսերի ուսանողները: Զեկուցող`  «Իրավունքի հիմունքներ» առարկայի  դասախոս  Ս. Ավետիսյանը, ուսանողներին  ներկայացրեց   «Գենդեր» հասկացությունը,  բնութագրիչները, որոնք  կախված համատեքստից` կարող են ներառել կենսաբանական սեռը, առանձնահատկությունները, սեռի հիման  վրա առանձնացած  սոցիալական կառուցվածքներն  ու գենդերային  ինքնությունը: 
Զեկույցը ընթանում էր թեման լուսաբանող սահիկաշարով, որը պատրաստել էին  «Համակարգիչների շահագործում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:  
Ընդունելով այն փաստը, որ «Գենդեր» եզրույթը համաշխարհային մշակութային խոսույթի անբաժանելի մասն է, ժամանակակից գիտությունը գենդերը սահմանում է` որպես պայմանական, գաղափարական կառույց, որում ներառված են այն պատկերացումները, թե ինչ է նշանակում լինել տղամարդ կամ կին` տվյալ մշակույթում, և որոնք են նրանց իրավահավասարությանը հասնելու   երաշխիքները: 
Զեկույցը ծառայեց իր նպատակին` ուսանելի էր, ուսանողները ծանոթացան գենդերին վերաբերող բնութագրիչների առանձնահատկություն-ներին`գիտակցելով, որ գենդերային հավասարությունը արդի հասարակության առաջընթացի գրավականն է:

Հումանիտար մեթոդմիավորում