Խոհարարական գրքի ստեղծման  մրցույթի  արդյունքների ներկայացման և հաղթողների պարգևատրման արարողություն

14/09/2021

Սեպտեմբերի7-ին Երևանի Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոնում,Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարար» մասնագիտությամբ ուսանողները մասնակցեցին նախնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում «Բիզնես և կրթություն - գործընկերություն» հիմնադրամի, Գերմանական «Մասնագիտական կրթություն  և ուսուցում  ՄԿՈՒ – Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի կողմից կազմակերպված «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման  մրցույթի  արդյունքների ներկայացման և հաղթողների պարգևատրման արարողությանը։
Մրցույթի նպատակն էր բարձրացնել երիտասարդների հետաքրքրությունը խահարար մասնագիտության նկատմամբ և նպաստել մասնագիտական կողմնորոշմանը․ ինչպես նաև մասնակիցների կողմից ներկայացված լավագույն ուտեստների բաղադրատոմսերով ստեղծել խոհարարական գիրք, որը հետագայում կօգտագործվի որպես խոհարարական օժանդակ ձեռնարկ։
Ուսումնարանն ըստ միավորների հանրագումարի զբաղեցրեց  առաջին պատվավոր տեղը, իսկ «Խոհարար» մասնագիտությամբ ուսանողներ Գրիգոր Մարդոյանը և Սամվել Նալբանդյանը «Անվտանգ բաղադրատոմս» անվանակարգում ճանաչվեցին հաղթող։ Որպես մրցանակ ուսումնարանի հինգ ուսանողներ հնարավորություն ստացան մասնակցելու  «DargettBrewpub»-ի շեֆ խոհարարի կողմից անցկացված վարպետաց դասին և հյուրասիրությանը։
Միջոցառման ավարտին ուսանողներին ժյուրիի անդամներ․  «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի նախագահ՝ Մարինե Ժամկոչյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն՝ Տաթևիկ Գասպարյանը,  ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ՝ Գոհարիկ Խաչատրյանը, «Բլիզարդ» ՍՊԸ հիմնադիր՝ Արմինե Խաչատրյանը, մաղթեցին նպատակասլացություն և մասնագիտական նորանոր նվաճումներ։
Շնորհավորում ենք մեր դասընկերներին և մրցույթում գրանցած բարձր արդյունքների և «DargettBrewpub» -ի շեֆ խոհարարի կողմից աշխատանքի առաջարկ ստանալու համար։