Վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար

27/10/2021

 

Հոկտեմբերի 21-ին և 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար:
Մրցաշարին պայքարում էին ութ կուրսերի թիմեր: 
Ըստ վիճակահանության` որոշվեցին մրցակից թիմերը: Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով: 
Թեժ պայքարի արդյունքում գրանցվեցին հետևյալ արդյունքները: 

1-ին տեղ՝ «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ հավաքական թիմ 
2-րդ տեղ՝«Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» մասնագիտությամբ III կուրս         
3-րդ տեղ ՝ «Խոհարարական գործ՝ խոհարար»  մասնագիտությամբ հավաքական թիմ:    
        

Կազմակերպիչ՝   Ն. Սուքիասյան