Գործատուին ներկայանալու հմտություններ

15/11/2021

2021թ․ նոյեմբերի 15-ին «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնի կողմից անցկացվեց «Գործատուին ներկայանալու հմտություններ» թեմայով դասընթաց: 
Դասընթացի ընդհանուր նպատակն է․
ուսանողներին փոխանցել այն հիմնական հմտությունները և գիտելիքները, որոնք նա անմիջապես գործի կդնի նոր աշխատանքային հնարավորություններ ձեռք բերելու ակնկալիքով:
Դասընթացը վարեց՝ կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը, ով ուսանողներին ներկայացրեց գործատուին ներկայանալու հմտությունները, ինչպես նաև սպառիչ և մատչելի պատասխանեց բոլոր հարցադրումներին: 

Կարիերայի ուղղորդման կենտրոն