Ինտելեկտուալ խաղ՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան

17/11/2021

Սույն թվականի նոյեմբերի 17-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ինտելեկտուալ խաղ` նվիրված ուսանողների միջազգային օրվան: 
Ինտելեկտուալ խաղի նպատակն էր նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը՝ արժևորելով ուսանողի դերը հասարակության մեջ:
Խաղին մասնակցեցին ուսումնարանի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի հավաքական թիմերը:
Մասնակիցները խաղի ընթացքում ցուցաբերեցին մեծ պատրաստակամություն, ոգևորություն, արագ կողմնորոշվելու և թիմում լիարժեք աշխատելու ունակություն, ակտիվ մրցակցություն:
Գովելի էր այն հանգամանքը, որ թիմերի կողմից տրված պատասխանները հիմնավորված էին և հարուստ լրացուցիչ տեղեկատվությամբ:
Մինչ միավորների ամփոփումը խաղավարը լրացուցիչ հարցեր ուղղեց նաև դահլիճում ներկա ուսանողներին:
Ըստ հավաքած միավորների հաղթող ճանաչվեց երրորդ կուրսերի հավաքական թիմը: 
Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով:

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում