«Երիտասարդ քաղաքացու օրագիր» միջազգային մրցույթ 

17/11/2021

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի թվով 5 ուսանող հոկտեմբերի 31-ին մասնակցեց «Երիտասարդ քաղաքացու Օրագիրը» Case Study/դեպքի ուսումնասիրության միջազգային մրցույթին, որն առնչվում է քաղաքացիական կրթության տարբեր թեմաների, ինչպիսիք են՝ անհատականություն և ինքնություն, մարդու իրավունքներ, քաղաքացիական ազատություն և հավասարություն, ԶԼՄ-ներ, սոցիալական և բնապահպանական արդարություն, խաղաղություն Երկրի վրա, միջազգային անվտանգություն և այլն: Մրցույթին մասնակցում էին Գերմանիայի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսիայի և Ռուսաստանի երիտասարդները: 
Հայաստանի Հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններից ներկայացրած 33 շարադրանքներից երրորդ կուրսի ուսանող Արտաշես Սարգսյանի դեպքի ուսումնասիրությունը զբաղեցրել է մրցանակային տեղ՝ պարգևատրվել մրցանակով,  իսկ երրորդ կուրսի ուսանող Ռազմիկ Հովսեփյանը, երկրորդ կուրսի ուսանող Հովհաննես Համազարյանը, առաջին կուրսերի ուսանողներ Անժելա Գասպարյանը և Արմեն Ավետիսյանը ստացել են դիպլոմներ: 
Հաղթող պատմությունները կհրապարակվեն հաղթող դեպքերի հավաքածուի մեջ՝ այլ երկրներից հաղթանակած պատմությունների հետ:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին ցուցաբերած ակտիվության, ստեղծագործ մտքի և վաստակած հաղթանակի համար: