Գործատուին ներկայանալու հմտություններ

23/02/2022

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը ս/թ փետրվարի 23-ին  կազմակերպել էր «Գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով սեմինար-դասընթաց:
Սեմինար-դասընթացի ընդհանուր նպատակն է․
Գործատուին ներկայանալու հմտությունների՝ արդյունավետ աշխատանքային հարցազրույցի մասնակցելու, մրցունակ ինքնակենսագրական գրելու, կարողությունների ձևավորումն է:
 Դասընթացի թեմաներն էին.
•    Ինչպե՞ս կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)
•    Աշխատանքային կենսագրականների տեսակները
•    Աշխատանքային հարցազրույց
Դասընթացը վարեց Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լևոն Իգիթյանը, ով բացի հիմնական թեմայից ուսանողների հետ կիսվեց իր սեփական փորձով:                                   
Կարիերայի ուղղորդման կենտրոն