Սեղանի թենիսի մրցաշար     

17/03/2022

 2022 թվականի մարտի 11–ին  Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դահլիճում,  անցկացվեց սեղանի թենիսի ներուսումնարանային մրցաշար:
Ըստ վիճակահանության որոշվեց մասնակիցների հանդիպումները:
Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով՝ հաղթող զույգը խաղում էր մյուս հաղթող զույգի հետ:

Կիսաեզրափակիչ դուրս եկան հետևյալ մասնակիցները`Ասատրյան Ազատ – Միքայելյան Էդիկ, Առաքելյան Վաչագան – Ստեփանյան Մուշեղ:
Եզրափակիչ դուրս եկան հետևյալ մասնակիցները՝ Ասատրյան Ազատ, Ստեփանյան Մուշեղ
Մրցաշարի ավարտին մասնակիցները գրավեցին  հետևյալ  մրցանակային տեղերը՝
1-ին տեղ` Ասատրյան Ազատ
2-րդ տեղ՝Ստեփանյան Մուշեղ  
3-րդ տեղ`Առաքելյան Վաչագան

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով: