«Արծաթագործ հայ վարպետների զարմանահրաշ գործերը» թեմայով բաց դաս

11/04/2022

2022թ․ ապրիլի 5-ին «Ոսկերչություն» մասնագիտության I կուրսում անցկացվեց «Արծաթագործ հայ վարպետների զարմանահրաշ գործերը» թեմայով բաց դասը։  Բաց դասի նպատակն էր կարևորել ոսկերչությունը` որպես ազգային ինքնության պահպանման միջոց, ներկայացնել հայ ոսկերիչ-արծաթագործների ինքնատիպ գործերը, ճանաչել գյումրեցի արվեստագետ ստեղծագործողներին։
Բաց դասը սկսվեց իրար հաջորդող կարճամետրաժ տեսանյութերի ցուցադրմամաբ, որոնք գրագետ մեկնաբանվում էին ուսանողների կողմից։ Կարևորելով արծաթագործությունը որպես հարուստ մշակութային ժառանգություն և դեկորատիվ կիրառական արվեստի հնագույն և տարածված տեսակ՝ ուսանողները հանդես եկան պատմական հակիրճ ակնարկով։ Մանրակրկիտ ներկայացվեց արծաթագործ հայ վարպետներ Մամիկոն Մխիթարյանի ձեռագործ աշխատանքները՝ հայկական ավանդական սպասք, գրակալներ, եկեղեցական գրքի կազմեր, մասունքատուփեր և այլ արժեքավոր արծաթյա իրեր, զարդեր։ Դրանք արծաթագործ վարպետի լավագույն մտահաղացումներն իրեղեն արժեքի վերածելու ակներև փաստն էին։  Անդրադարձ կատարվեց նաև ժամանակակից գյումրեցի արհեստագործ վարպետ Ցոլակ Կոշտոյանի ձեռակերտ աշխատանքներից մանրաքանդակ «կլկլանին», որը պատվախնդիր գյումրեցու ավանդական մուշուրբան էր։  
 Տարբերվող և առանձնահատուկ էին ցուցադրվող «Կառա» բրենդի զարդերը, որոնք  ամբողջացնելով մարդ անհատի կերպարը, իր ասելիքն ու պատմությունն էին պատմում յուրաքանչյուր օտարերկրացու։ 
Բաց դասն ավարտվեց գյումրեցի հյուրի՝ արվեստագետ-մետաղագործ Մամիկոն Միքայելյանի  եզրափակիչ խոսքով, ով հանդես եկավ ուսանողներին ոգևորելու իր լակոնիկ խոսքով։ Վերջինիս համար հաջողությունների հասնելու գաղտնիքը նպատակասլացությունն է և աշխատանքի մեջ սեր ներդնելու միտումը։

Դասավանդող՝                        Խ․Եղիազարյան