Այցելություն Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարան 

22/04/2022

2022 թվականի ապրիլի 15-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսերի ուսանողներն այցելեցին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարան: 
Այցելությունը կազմակերպվել էր հասարակագիտություն առարկայի «Գեղագիտություն»   բաժնի ուսումնասիրման շրջանակներում` գեղեցիկի ընկալումը ավելի պատկերավոր դարձնելու համար:
Թանգարանի գիդը հանգամանորեն ներկայացրեց Ասլամազյան քույրերի կյանքն ու գործունեությունը, ծանոթացրեց յուրաքանչյուր սրահում ցուցադրված աշխատանքների թեմատիկային, գեղանկարչության և քանդակագործության նմուշներին: Իրենց ինքնատիպությամբ ուսանողներին հատկապես  գրավեցին  Ասլամազյան քույրերի կողմից ստեղծված  խեցեգործական  աշխատանքները, դիմանկարները, ինքնանկարները և քույրերի անձնական օգտագործման իրերը։
Այնուհետև ուսանողների հետ քննարկում ծավալվեց՝  թանգարանում ներկայացված նմուշների վերաբերյալ:

Կազմակերպիչ՝  Ա.  Աղաբաբյան