Ցուցահանդես վաճառք «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում

11/04/2022

Ցուցահանդես վաճառք «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում

Ապրիլի 9-ին և 10-ին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները իրենց ստեղծագործական աշխատանքներն էին ներկայացրել Մհեր Մկրտչյան հուշատուն - թանգարանում՝ կազմակերպելով ցուցահանդես վաճառք։
Միջոցառումն իրականացվեց «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։ 
Ուսանողները 2019թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են  «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն - ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երիտասարդների առաջնորդության և մասնակցության մոդուլի» փորձարկման դասընթացին, որի նպատակն էր ծանոթանալ հանրային քաղաքականության ուսումնասիրմանը, հիմնախնդիրների բացահայտման ձևերին և առաջարկել  լուծումներ, մշակել ծրագրեր, հանդես գալ նոր նախաձեռնություններով։
2020 թվականի հունիսից ուսումնարանում իրականացվեցին Եվրոպական  Միության  կողմից ֆինանսավորվող և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի և «Թանգարանների աշխատողների և  ընկերների ասոցիացիայի» հետ համատեղ իրականացվող, «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ»  ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհների՝ «Արժևորված արհեստներ» և «Զբոսաշրջությունը Գյումրիում» ենթադրամաշնորհային ծրագրերը։ 
Ծրագրերի մասնակիցները հետազոտել և տեղեկատվություն են հավաքել Գյումրուն բնորոշ զարդանախշերի և ճանաչված արվեստագետների մասին, ձեռք են բերել գործիքներ և նյութեր, պատրաստել տեղեկատվական թերթիկներ, ցուցանակ, շապիկներ, Մհեր Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին և Գյումրուն բնորոշ հուշանվերներ։
Ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով և հույս հայտնեցին, որ այս  ծրագիրը նախադեպ կդառնա Գյումրու արհեստավորների համար՝ համագործակցելու, սեփական արվեստը հանրությանը մատուցելու, Գյումրիում զբոսաշրջությունը խթանելու առումով։
Միջոցառման ավարտին նրանք թանգարանին նվիրեցին «Գյումրի» և «Մհեր Մկրտչյան» խորագրերով վիտրաժային աշխատաքներ։

Տնօրենի կազմակերպադաստիարակչական գծով տեղակալ՝   Անուշ Մկրտչյան