Նպատակային համագործակցություն

20/10/2022

2022 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի և «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության  համագործակցության շրջանակներում՝ ֆրանսիական Օվղը Դօղիան կազմակերպության աջակցությամբ, անցկացրեցին «Ստորգետնյա հնագիտության պատմությունը և դրա զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով սեմինար։ Այն վարում էր հմուտ լրագրող Աննա Մարտիկյանը։  Սեմինարավարի կողմից պատկերավոր ձևով ներկայացվեց ստորգետնյա առևտրային նավագնացությունների և ջրասույզ ժառանգության մասին բովանդակալից տեղեկատվություն։ Առավել հետաքրքիր էին Կիլիկյան Հայաստանի և Սևանա լճի ստորգետնյա հնագիտական պեղումները վկայակոչող տեսանյութերը։ Հնագետ ջրասույզի կողմից ցուցադրվեցին լուսանկարներ՝ հայկական գրերի, զանազան զարդանախշերով տապանաքարերի նմուշների, հուշարձանների, բերդերի ու ամրոցների վերաբերյալ, որոնք լուռ վկայությունն էին հայկական ջրային ստորգետնյա ժառանգության։

Ուսանողները հետաքրքրված էին․ բարձրաձայնվեցին թեմային վերաբերող և ներկաներին հուզող բազմաբովանդակ հարցեր։

Կրթօջախի և Արցախից հյուրընկալած ուսանողները  տպավորված  էին, քանզի երիտասարդ սերնդի ընդհանուր զարգացմանը միտված սեմինարի կազմակերպումը ծառայեց իր նպատակին։