Դասընթաց` Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնում

18/04/2019

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորում» խորագրով դասընթացի:
Դասընթացի թեմաներն են.
•    Մոտիվացիայի էությունը
•    Մասլոուն և մարդկային կարիքների հիերարխիան
•    Հերցբերգը և երկգործոն տեսությունը

Դասընթացի ընդհանուր նպատակն է․
Նպաստել ուսանողների մոտիվացիայի էության, տեսությունների, կարիերայի ուղու վերաբերյալ գիտական գիտելիքների հաղորդման ու արդյունավետ աշխատանքի նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորմանը:
 
Դասընթացին կարող են մասնակցել.
•    Ուսումնարանի բոլոր ուսանողները
•    Մանկավարժական հանրույթը
•    Ուսանողների ծնողները
•    Ուսումնարանի շրջանավարտները 
Դասընթացները տեղի կունենան ս/թ ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին: 
Դասընթացը կվարի Սթեյշն տուր և Սթեյշն հյուրատան հիմնադիր տնօրեն Նաիրա Գրիգորյանը:
 Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոն:
                                        
      Հարգանքներով՝

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`                                          Լևոն Իգիթյան