Ուսանողական կազմակերպություններ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում գործում են ուսանողական գործարար ընկերություններ՝ «Առողջ սերունդ», «Արևոտ Շիրակ», «Գեղեցիկ վարսեր», «Էկոտոպրակներ», «Ազգային հուշանվերներ»։
    Ուսանողական  ընկերությունը գործիք է, որը հիմնված է գործնական փորձի՝ ձեռնարկության ամբողջական նախագիծ կազմելու, գործարկելու և արտաքին միջավայրի հետ փոխազդեցության վրա։ Նրա հիմքում ընկած է «սովորել գործով»  բաղադրիչը։

Ուսանողական ընկերությունների ձևավորումն ու գործունեությունը կարևոր է․

    Այն ուսանողներին թույլ է տալիս կիրառելով մասանգիտական և այլ  գիտելիքներն ու նախասիրությունները, գործնականում ստանալ ձեռնարկատիրական հմտություններ
    Ուսանողները դառնում են  իրական արտադրանք կամ ծառայություններ արտադրող, վաճառող և իրական տնտեսական գործունեություն իրականացնողներ
    Ընկերության  գործողությունները իրականացվում են դասապրոցեսից  դուրս աշխատանքով ՝ ուսանողներն իրենց ազատ ժամանակի մի մասը հատկացնում են «Բիզնեսի» կազմակերպմանը

Արդյունքում․
1․ ուսանողները կարողանում են․
    իրական աշխատանքային  միջավայրում  ձևավորել աշխատաշուկայում պահանջվող  մասնագիտական  և սոցիալական անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ 
    ունենալ ուղիղ կապ աշխատաշուկայի հետ և առավել տեղեկացվածություն 
    ունենալ աշխատանքային և մասնագիտական  փորձ, լինել մրցունակ աշխատաշուկա մուտք գործելու համար
    լինել արագ հարմարվող և  կատարել սահուն անցում բնականոն աշխատանքի
    մասնակցել թիմային աշխատանքի, ձեռք բերել հաղորդակցման և խնդիրների լուծման կարողություն
    զարգացնել կարիերայի կառավարման և  կազմակերպչական հմտություններ 
    ծանոթանալ  նոր տեխնոլոգիաների և սարքավորումների
    ձեռք բերել բարելավված  ինքնավստահություն և մոտիվացիա
    ընդլայնել հասարակայնության հետ կապեր
    հմտանալ բիզնես  և նորարական գաղափարներ ներկայացնելու մեջ
    բացահայտել անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները 
    ճիշտ կառավարել ժամանակը և կազմել իրատեսական պլաններ 
2․ ձեռնարկությունները շահում են․
    ուսուցումը  դառնում է որպես որակյալ աշխատուժ ներգրավելու միջոց և ունենում է դրական ազդեցություն աշխատուժի հավաքագրման և պահպանման վրա 
    թափուր աշխատատեղերը համալրելու նոր ուղի
    սոցիալական գործընկերությամբ ճանաչելիության բարձրացում