Ռադիոհեռուստատեսային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ
- 1.միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով՝ 1 տարի տևողությամբ,
2.հիմնական ընդհանուր կրթության հիմքով` ավագ դպրոցի կրթական ծրագրերի համատեղելու դեպքում երեք տարի տևողությամբ:
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է տեսական, գործնական, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ձևով:Ուսուցումն անվճար է, ուսանողներին տրվում է կրթաթոշակ:
Մասնագիտական առարկաների և արտադրական ուսուցման գործընթացը իրականացվում է մասնագիտական արհեստանոցներում, որոնք հագեցած են արդի պահանջներին համապատասխան ռադիոսարքավորումներով, վերանորոգման և սպասարկման համար անհրաժեշտ սարքերով, գործիքներով և մասնագիտական գրականությամբ:
Ուսումնառության տարիներին սովորողներն արտադրական պրակտիկաներն անցկացնում են համապատասխան արհեստանոցներում, տեխնոպարկում:
Հանրակրթությանը զուգահեռ ուսումնառության տարիների ընթացքում սովորողներն ուսումնասիրում են մի շարք մասնագիտական մոդուլներ:
Ճարտարագիտական գրաֆիկա-ավարտելով այս մոդուլը ուսանողը ձեռք կբերի մասնագիտական աշխատանքային գծագրեր կարդալու, հասկանալու, պարզագույն գծագրեր կատարելու համար կիրառական գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ:
Էլեկտրատեխնիկայի հիմունքներ –ուսանողը կունենա գիտելիքներ էլեկտրատեխնիկայի հիմնական հասկացությունների, հաստատուն և փոփոխական հոսանքների, էլեկտրաչափման սարքերի և չափումներ կատարելու համար անհրաժեշտ հմտությունների մասին: Ավարտելով այս մոդուլը ուսանողը ձեռք կբերի գիտելիքներ էլեկտրական հոսանքի, էլեկտրական շղթաների, չափման տեխնիկայի մասին:
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման համար օգտագործվող սարքերի և գործիքների կիրառման հմտություններ-այս մոդուլի նպատակն է ուսանողներին տալ էլեկտրական չափիչ գործիքների, ստուգիչ սարքավորումների մասին գիտելիքներ և օգտագործման, միացման ու չափման հմտություններ: Ավարտելով այս մոդուլը ուսանողը ձեռք կբերի չափիչ ստուգիչ սարքավորումները և գործիքներն ըստ տեխնիկական բնութագրերի տարբերելու, չափումներ կատարելու կիրառական գիտելիքներ և հմտություններ:
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգման տեխնոլոգիայի հիմունքները-մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ ռադիոսարքավորումների վերանորոգման ժամանակ կիրառվող անհրաժեշտ տեխնոլոգիայի մասին: Մոդուլի իմացությունը կօգնի ուսանողին վերանորոգման աշխատանքներում ճիշտ կիրառել համապատասխան տեխնոլոգիա:
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հիմնական հանգույցների նշանակվածությունը և ֆունկցիաները - ուսումնասիրելով այս մոդուլը ուսանողը կստանա ռադիոէլեկտրոնային սարքավորումներում օգտագործվող էլեմենտների, հիմնական հանգույցների, նրանց ֆունկցիաների մասին գիտելիքներ, ձեռք կբերի ռադիոէլեկտրոնային սարքավորումների էլեմենտները և հանգույցները ճանաչելու կարողություն, ստուգելու և վերանորոգելու հմտություններ:
Ռադիոընդունիչների վերանորոգման հմտությունները-այս մոդուլը նախատեսված է ուսանողներին ռադիոընդունիչների ֆունկցիոնալ հանգույցների մասին գիտելիքներ, նրանց անսարքությունների հայտնաբերման, վերացման և ստուգման հմտություններ տալու նպատակով: Ավարտելով այս մոդուլը ուսանողը ձեռք կբերի ռադիոընդունիչների սխեմաները կարդալու, անսարքությունները հայտնաբերելու, ֆունկցիոնալ հանգույցները վերանորոգելու հմտություններ:
Հեռուստացույցների, անտենաների վերանորոգման և սպասարկման հմտություններ- մոդուլը նախատեսված է ուսանողներին հեռուստացույցի ֆունկցիոնալ հանգույցների ստուգման, անսարքությունների հայտնաբերման, անտենաների տեղադրման հմտություններ տալու համար: Մոդուլի իմացությունը կօգնի ճիշտ իրականացնել հեռուստացույցի վերանորոգման և սպասարկման աշխատանքները: Ավարտելով այս մոդուլը՝ ուսանողը ձեռք կբերի հեռուստացույցի սխեմաները կարդալու, ֆունկցիոնալ հանգույցների մուտքային և ելքային բնութագրերը տարբերելու և չափելու, անսարքությունները ըստ ֆունկցիոնալ առանձնահատկության հայտնաբերելու և վերացնելու կիրառական գիտելիքներ և կարողություններ:
Ձայնագրման-վերարտադրման սարքավորումների վերանորոգման և սպասարկման հմտությունները: Ավարտելով այս մոդուլը՝ ուսանողը ձեռք կբերի ձայնագրման սարքավորումների սխեմաները կարդալու, ֆունկցիոնալ հանգույցների մուտքային և ելքային բնութագրերը տարբերելու և չափելու, անսարքությունը ըստ ֆունկցիոնալ առանձնահատկության հայտնաբերելու և վերացնելու հմտություններ:
Տեսագրման-վերարտադրման սարքավորումների վերանորոգման և սպասարկման հմտությունները-մոդուլի տալիս է գիտելիքներ տեսագրման սարքավորումների մասին ու նրանց անսարքությունները հայտնաբերելու և վերացնելու, տեսագրման սարքավորումների սխեմաները կարդալու, ֆունկցիոնալ հանգույցների մուտքային և ելքային բնութագրերը տարբերելու և չափելու, անսարքությունը ըստ ֆունկցիոնալ առանձնահատկության հայտնաբերելու և վերացնելու հմտություններ:
Վերարտադրման սարքավորումների վերանորոգման հմտությունները-այս մոդուլը ուսանողին տալիս է վերարտադրման սարքավորումների մասին գիտելիքներ, նրանց անսարքությունների հայտնաբերման, վերանորոգման և սպասարկման հմտություններ:
Անվտանգություն և առաջին օգնություն: Ուսանողի մոտ ձևավորվում է աշխատատեղում անվտանգության կանոնների պահպանման, աշխատանքի պաշտպանության միջոցառումների իրականացման և առաջին օգնության կազմակերպման կարողություններ:
Հաղորդակցություն՝ ձևավորում է աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես նաև անձնական կյանքում արդյունավետ և ակտիվ հաղորդակցվելու կարողություններ:
Համակարգչային օպերատորության հիմունքներ:
Մոդուլը ուսանողի մոտ զարգացնում է համակարգչից օգտվելու, տեքստային խմբագրիչում և համացանցում աշխատելու հմտություններ:Շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման միջոցով շնորհվում է հեռուստատեսային սարքավորումներ սպասարկող վերանորոգող ռադիոմեխանիկի որակավորում: Շրջանավարտները ստանում են դիպլոմ, միջնակարգ /լրիվ/ կրթության ատեստատ: Ցանկացողները ընդհանուր հիմունքներով կարող են ուսումը շարունակել ԲՈւՀ-երում: <Ռադիոմեխանիկ> որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ աշխատանքները:
1. Տեխնիկական գծագրերով ռադիոսարքավորումների վերանորոգում:
2. Ռադիոհեռուստատեսային սարքավորումների անճշտությունների ախտորոշում և վերանորոգում:
3. Ժամանակակից ռադիոընդունիչների և կապի միջոցների սպասարկում ըստ տեխնիկական անձնագրի:
4. Հեռուստացույցների և անտենաների վերանորոգում և տեղադրում:
5. Ձայնագրման-վերարտադրման սարքավորումների վերանորոգում և սպասարկում:
6. Տեսագրման և վերարտադրման սարքավորումների վերանորոգում և սպասարկում:
7. Վերարտադրման սարքավորումների անճշտությունների ախտորոշում և վերանորոգում: