Մեր Մասին

Ուսումնարանի գործունեության նպատակները

  • Պատրաստել նախնական մասնագիտական(արհեստագործական) որակավորմամբ արհեստավորներ տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան
  • Ձևավորել ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձ
  • Բավարարել անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքները
  • Իրականացնել նախնական մասնագիտական(արհեստագործական) և հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ):

Ուսումնական գործունեության կազմակերպումը

Ուսումնարանում ընդունելությունը կատարվում է համապատասխան սահմանված ընդունելության կարգի:
Ուսուցումը կազմակերպվում է առկա ձևով, իսկ ուսումնական գործընթացը կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ժամանակացույցով և դասացուցակներով:
Ուսումնական պարապմունքներն իրականացվում են համակցելով բազմաբնույթ ժամանակակից ուսումնական մեթոդներ:
Ուսումնարանն իր գործունեությունն իրականացնում է` համագործակցելով համապատասխան բարձրագույն, միջին, մասնագիտական ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական և արտադրական կազմակերպությունների հետ: Ուսումնարանի դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են իրենց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործման նպատակով: 
Անվճար հիմունքներով սովորող բոլոր ուսանողները ստանում են պետական կրթաթոշակ: Ուսումնարանն ավարտելուց հետո ուսանողներին տրվում է միջնակարգ/լրիվ/ կրթության վկայական և պետական դիպլոմ` համապատասխան որակավորմամբ:Բարձր առաջադիմություն և ակտիվություն ցուցաբերած ուսանողների համար սահմանվում են նյութական և բարոյական խրախուսման ձևեր, իսկ լավագույն ուսանողներին տրամադրվում է աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում: