ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱԿԱՅՔԸ․․․

12/04/2024

Ս/թ ապրիլի 12-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում, բակում և հարակից տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներ։
Ուսանողները գիտակցում էին հարազատ կրթօջախի և շրջակա տարածքի մաքրությանը մասնակից լինելու կարևորությունը․«Մաքրությունը պետք է սկսվի ոչ միայն մաքրման աշխատանքների իրականացումից, այլև աղբ չթափելու մշակույթ ձևավորելուց»։
Ուսանողների հետ աշխատանքներին մասնակցեց նաև դասախոսական անձնակազմը։
Տնօրենության կողմից խրախուսվեցին բոլոր մասնակիցները։
Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան