Դուալ կրթություն

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ  ներդրված փորձարարական դուալ /երկակի/ ուսուցման համակարգի 2020-2021 ուսումնական տարում կատարված աշխատանքների
ԿԳՄՍ նախարարի  19.10.2018թ 1401-Ա/2 հրամանով 2018-2019 ուսումնական տարվանից Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում ներդրվեց փորձարարական երկակի /դուալ/ համակարգ   <Խոհարարական գործ՝ խոհարար> մասնագիտությամբ՝ հիմնական կրթության հիմքով, նախարարի 07.09.2020 N 1168-Ա/2 հրամանով համակարգը ներդրվեց նաև 2020-2021 ուստարվա նույն մասնագիտության առաջին կուրսում:  
Հաշվի առնելով դուալ ուսուցման նպատակը՝ ապահովել ուսանողների մրցունակությունը աշխատաշուկայում, ինտեգրել նրանց աշխատանքային միջավայրին, ամրապնդել սոցիալական գործընկերությունը  ՄԿՈՒ ոլորտում, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և Գյումրի քաղաքի հասարակական սննդի 13 կազմակերպությունների միջև կնքվեց հուշագրեր  և պայմանագրեր:
Կնքված պայմանագրերի հիման վրա <Խոհարարական գործ> մասնագիտության  առաջին կուրսի 10, երկրորդ կուրսի 20 և երրորդ կուրսի 16 ուսանողների՝ ուսումնական պլանով նախատեսված մոդուլների, համապատասխան գործնական դասաժամերը անցենկացվել նշյալ կազմակերպություններում: 
Դուալ համակարգի ուսումնական գործընթացը  իրականացվել են ուսումնարանի <Խոհարարական գործ> մասնագիտության առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի արտադրական ուսուցման վարպետ-դասախոսների և համապատասխան կազմակերպությունների հրահանգիչ-խորհրդատուների համատեղ աշխատանքի շնորհիվ: 
Ուսումնարանում և կազմակերպություններում ուսանողների հաճախումների, տեսական գիտելիքների յուրացման և գործնական աշխատանքներին լիարժեք ներգրավվածության վերահսկման աշխատանքներին մասնակցել է ավագ վարպետը:

Գործընթացի կազմակերպման վերաբերյալ մասնագիտական մեթոդմիավորման  հերթական նիստերում պարբերաբար անցկացվել են քննարկումներ՝ թեմատիկ պլաններում նախատեսված գործնական պարապմունքների ժամաքանակների արդյունավետ բաշխման և այլ կազմակերպչական հարցեր, հաշվի առնելով հրահանգիչների և գործատուների առաջարկները: 
Ուսուցման համար նախատեսված օրագրերում, սահմանված ձևով դասախոսների և հարահանգիչների կողմից կատարվել են համապատասխան գրանցումներ և գնահատումներ: Յուրաքանչյուր մոդուլի ավարտին համատեղ կատարվել է ուսանողների ձեռքբերված կարողությունների անհատական վերլուծություն:

Փորձարարական  ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շահավետ է կազմակերպությունների խոհարար–հրահանգիչների համար կազմակերպել մանկավարժական մեթոդիկայի հետ կապված կարճ դասընթացներ: 
2021 թվականին հաստատությունը ունեցավ դուալ համակարգի ուսուցմամբ առաջին շրջանավարտները: Պետական որակավորման արդյունքում 15 ուսանողների շնորհվեց <Խոհարար>  որակավորում, մեկ ուսանողի հանձնվեց գերազանցության դիպլոմ:
Դուալ ուսուցման ձևաչափի առանձնահատկության շնորհիվ թվով 17 ուսանող հաստատություններում իրականացվող գործնական աշխատանքների ընթացում ցուցաբերած մասնագիտական կարողությունների արդյունքում տեղավորվել են աշխատանքի:

2021-22 ուսումնական տարում հաստատությունում դուալ ուսուցման  համակարգով սովորում է 50 ուսանող: