Կարիերա

Բարի գալուստ Կարիերայի ուղղորդման կենտրոն

Հարգելի՛ այցելուներ, սիրով ողջունում ենք ձեզ:

Դուք գտնվում եք Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի պաշտոնական կայքի Կարիերայի ուղղորդման կենտրոնի բաժնում:

Կայքում բացված այս բաժինը  հնարավորություն է ընձեռում բոլոր այցելուներին տեղեկանալ ուսումնարանում կենտրոնի կողմից իրականացվող և իրականացված բոլոր գործառույթներին (միջոցառումներ, սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ, հանդիպումներ, ոչ ֆորմալ դասընթացներ, տոնավաճառներ, այցելություններ, մենթորական ծրագրեր և այլն), որոնք  նպաստում են կյանքի ընթացքում տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորություններին:

Կենտրոնի գործառույթներն իրականացվում են հաշվի առնելով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:

Վստահ ենք, որ կայքում բացված այս բաժինը նպաստելու է կենտրոնի և ուսանողների կապի ամրապնդմանը. այն ինքնին կխթանի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների համակարգի ինստիտուցիոնալացմանն ու զարգացմանը:

Կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու՝ Կիմա Ղարագյոզյան

 

Կարիերայի ուղղորդման կենտրոնի նպատակն է՝

  • կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, ուղղորդման աշխատանքների, ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:

 

Գործառույթները

  • ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում անհատական եղանակով,
  • ըստ անհրաժեշտության՝ ուսանողի անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների բացահայտում, անհատական ծրագրի կազմում,
  • շարունակական և լրացուցիչ կրթության, ուսուցման, տնտեսության գերակա ոլորտների, աշխատաշուկայի վերլուծությունների և կանխատեսումների (տեղական, մարզային, հանրապետական և միջազգային), ինչպես նաև ըստ մասնագիտությունների զբաղմունքների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսանողներին ծանուցում,
  • աշխատաշուկա մուտք գործելու, կարիերայի պլանավորման և կառավարման, այդ թվում՝ զբաղունակության, ձեռներեցության և առանցքային այլ կարողությունների զարգացմանն ուղղված խմբային և անհատական ծառայությունների մատուցում,
  • ակտիվ միջոցառումների` սեմինարների, աշխատաժողովների, քննարկումների, բաց դասերի, մենթորական ծրագրերի, ոչ ֆորմալ դասընթացների, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում և ուսանողներին ծանուցում,
  • սոցիալական գործընկերների` գործատուների, արհմիությունների, ինչպես նաև աշխատանքային հաջողություններ ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում,
  • թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում և ուսանողներին ծանուցում,
  • զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու նպատակով աշխատանք փնտրող ուսանողների ուղղորդում ԶՊԳ տարածքային կենտրոններ:

 

Վարչական աշխատանքների իրականացում

  1. ստորաբաժանման գործունեության պլանավորում և կառավարում,
  2. ուսանողների և շրջանավարտների հետ հետադարձ կապի, ծանուցման և արդյունավետ հաղորդակցման մեխանիզմների մշակում,
  3. հաստատության այլ ստորաբաժանումների, դասախոսների և մյուս համապատասխան աշխատողների հետ մշտական կապի պահպանում,
  4. հաշվետվությունների կազմում, ուսանողների և շրջանավարտների տվյալների գրանցում ու պարբերական թարմացում և այլն,
  5. ներքին և արտաքին հաղորդակցման ապահովում, այդ թվում՝ ստորաբաժանման, դրա կողմից իրականացվող աշխատանքների և արդյունքների մասին ուսանողների և հանրության լայն շրջանակի համար: