ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ․․․

16/03/2024

2024 թվականի մարտի 14-ին կրթօջախում ֆիզիկական կուլտուրայի դասախոս Ս․ Մկրտչյանը, ուսանողական խորհրդի առաջարկությամբ, կազմակերպեց բազկամարտի ներուսումնարանային մրցաշար, որտեղ իրենց ուժերը չափեցին արական սեռի 12 ուժեղագույն ուսանողներ։
Ըստ դասախոս Ս․ Մկրտչյանի․ «Երիտասարդ սերնդի մոտ ֆիզիկական և մտավոր կոփվածության ներդաշնակության ապահովումը երաշխիքն է նաև հոգևոր և կամային բարձր հատկանիշների ձևավորման»։
Բազկամարտում պատվավոր հաղթանակ տարան մասնակից ուսանողներից երեքը․
«Խոհարարական գործ» մասնագիտության III կուրս
1. Աղասի Սուրենի Ասատրյան – I տեղ
«Վարսահարդար» մասնագիտության II կուրս
1. Արտաշես Արտակի Սարգսյան– II տեղ
2. Ռոբերտ Արթուրի Հովհաննիսյան– III տեղ