ՖՐԱՆԿՈՖՈՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ

27/03/2024

2024 թվականի մարտի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի ավանդական դաձած երկամսյակի մեկնարկն ազդարարող՝ «Ֆրանկոֆոն աշխարհի գույները» խորագրով անդրանիկ միջոցառումը։
Միջոցառումը նպատակ ուներ կարևորել ֆրանսերենն ու Ֆրանսիայի մշակութային արժեքները, նպաստել ֆրանկոֆոնիայի տարածմանը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվելու առավելություններին, ինչպես նաև մեկ անգամ ևս ներկայացնել Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև սերտ կապը։
Կրթօջախն իր հարկի տակ հյուրընկալել էր մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և բանիմաց ֆրանսագետների, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել ֆրանսախոսության տարծման գործում։
Իրենց զեկույցներով հանդես եկան ֆրանսիական Օվղը Դ'Օղիան (L'Oeuvre d'Orient) կազմակերպության կամավոր Մարին Անրիոն և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս, «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ֆրանսերենի խմբավար Վ․Նահապետյանը, իսկ համաժամանակյա թարգմանությամբ՝ «Kasa» սոցիալ-ուսուցողական և զագացման Գյումրու կենտրոնի ֆրանկոֆոնիա ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանը։
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանրանկարչության խմբավար Վ․Շամամյանը ներկայացրեց նաև հայ-ֆրանսիական միջմշակութային սերտ կապը միջնադարյան հայկական մանրանկարչության մեջ։
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեց «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն իր սաների համերգա-պարային ինքնատիպ ելույթներով։