Դասընթացներ Գյումրութիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնում

05/03/2019

ՀՀ ԿԳՆ «Գյումրութիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի Կարիերայի ուղղորդման կենտրոնը հրավիրում է մասնակցելու դասընթացի հետևյալ  թեմաներով՝
•    Աշխատանքի ընդունվելու կարգը, պայմանները
•    Որոշակի և անորոշ ժամկետով պայմանագրեր
•    Աշխատողի իրավունքները և պարտականությունները
•    Աշխատանքից ազատվելու կարգը
•    Աշխատողների երաշխիքները

Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Ուսանողներին զինել աշխատանքային իրավունքների գիտելիքներով, ձևավորել և զարգացնել հմտություններ գործատուի հետ առաջին անգամ հանդիպման ներկայանալու համար, ներկայացնել կրթություն-աշխատանքային շուկա կապի նրբությունները, բարձրացնել իրավագիտակցության մակարդակը աշխատող-գործատու  փոխհարաբերությունների վերաբերյալ: 
Տրամադրել աշխատանքի ընդունվելու և ազատվելու վերաբերյալ գիտելիքներ:

Դասընթացին կարող են մասնակցել.
•    Ուսումնարանի բոլոր ուսանողները
•    Մանկավարժական հանրույթը
•    Ուսանողների ծնողները
•    Ուսումնարանի շրջանավարտները

Դասընթացը տեղի կունենա ս/թ մարտի 7-ին, ժամը 13:30-ին: 
Դասընթացը կվարի ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իրավապաշտպան-փաստաբան Գայանե Գևորգյանը
 Հարցերի և մանրամասների համար կարող եք դեիմել Կարիերայի ուղղորդման կենտրոն:

                                              Հարգանքներով
Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար`                                          Լևոն Իգիթյան