0515 - Զարդակիրառական արվեստ՝ ոսկերիչ

Ոսկերչությունը զարդակիրառական արվեստի հիմնական ճյուղերից մեկն է: 
«Զարդակիրառական արվեստ» մասնագիտության «Ոսկերիչ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար ուսուցումը իրականացվում է առկա ձևով`
ա)միջնակարգ/լրիվ/ ընդհանուր կրթության հիմքով՝ 1 տարի տևողությամբ,
բ)հիմնական ընդհանուր կրթության հիմքով՝ ավագ դպրոցի կրթական ծրագրի հետ համատեղելով 3 տարի տևողությամբ 
Մասնագիտական և հանրակրթական առարկաները դասավանդում են փորձառու մանկավարժներ, դասախոսներ և արտադրական ուսուցման հանրաճանաչ վարպետներ: Արտադրական ուսուցումները անցկացվում են ուսումնարանի արհեստանոցում, որը հագեցված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, գործիքներով և օժանդակ նյութերով: Գործնական պարապմունքները և արտադրական պրակտիկաներն անցկացվում են համապատասխան արհեստանոցներում և արտադրամասերում: Հաճախակի կազմակերպվում են էքսկուրսիաներ արվեստի թանգարաններ, որտեղ ուսանողները ծանոթանում են հայտնի վարպետների աշխատանքներին: 
Ուսանողները 3 տարվա ընթացքում, բացի հանրակրթական առարկաներից ուսումնասիրում են նաև հետևյալ մոդուլները՝
Անվտանգություն և առաջին օգնություն:
Ուսանողի մոտ ձևավորվում է աշխատատեղում անվտանգության կանոնների պահպանման, աշխատանքի պաշտպանության միջոցառումների իրականացման և առաջին օգնության կազմակերպման կարողություններ: 
Մասնագիտական ներածություն: 
Ուսանողին տրվում է գիտելիքներ ոսկերչության արվեստի, դրա դերի ու նշանակության, զարգացման պատմության, ոսկերչական արհեստանոցում օգտագործվող հիմնական գործիքների, հարմարանքների ու սարքավորումների, դրանց դերի ու նշանակության մասին: 
Ոսկերչական իրի համար նախատեսված համաձուլվածքի պատրաստում:
Ուսանողի մոտ ձևավորում է անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմամբ ոսկերչական իրի համար նախատեսված պահանջվող հարգանիշի համաձուլվածք ստանալու, այն ձուլակտորի վերածելու, կշռելու և գրանցելու կարողություններ:
Ոսկերչական շինվածքի նախապատրաստական աշխատանքներ: Նախապատրաստուկների ստացում գլոցման և լարաձգման եղանակով:
Ուսանողի մոտ ձևավորում է աշխատանքային էսքիզից և տեխնիկական քարտից օգտվելու, գլոցման և լարաձգման համար նախատեսված գործիքներն ու սարքերն օգտագործելու, գլոցման և լարաձգման եղանակով տեխնիկական քարտում նշված չափերով և պրոֆիլներով նախապատրաստուկներ պատրաստելու կարողություններ: 
Ոսկերչական շինվածքի նախապատրաստական աշխատանքներ: Նախապատրաստուկների և մանրակների պատրաստում փականագործական աշխատանքների եղանակով:
Ուսանողներին տրվում է գիտելիքներ, ոսկերչական իրերի համար մանրակները և նախապատրաստուկները փականագործական եղանակով պատրաստելու կարողություններ և հմտություններ: 
Ոսկերչական շինվածքի նախապատրաստական աշխատանքներ: Մանրակների պատրաստում դրոշմման եղանակով:
Ուսանողը սովորում է դրոշմման եղանակով ոսկերչական շիվածքի մանրակներ պատրաստել:
Ոսկերչական շինվածքի նախապատրաստական աշխատանքներ: Մանրակների պատրաստում ձուլման եղանակով:
Մոդուլն ուսումնասիրողը ձեռք է բերում կաղապարման և ձուլման եղանակով ոսկերչական իրի նախաշինվածքներ-մանրակներ պատրաստելու կարողություն: 
Ոսկերչական շինվածքի նախապատրաստական աշխատանքներ: Մանրակների պատրաստում հյուսվածքային տեխնիկայի (ֆիլիգրան) եղանակով:
Մոդուլը ձևավորում է հյուսվածքային տեխնիկայի եղանակով ոսկերչական իրի մանրակներ պատրաստելու կարողություն:
Շինվածքի հավաքում:
Ուսանողի մոտ ձևավորվում է ըստ աշխատանքային էսքիզի՝ զոդման, հոդակապային միացությունների և գամման եղանակով մանրակներից ոսկերչական իր հավաքելու կարողություններ:
Ոսկերչական իրի ընթացիկ մշակում:
Ուսանողը ձեռք է բերում ոսկերչական իրի հավաքման աշխատանքներից առաջացած ավելորդուկների վերացման և գամված, զոդված տեղերի մշակման կարողություններ:
Ոսկերչական իրի վերջնական մշակում և նախշազարդում:
Ուսանողը ձեռք է բերում ոսկերչական շինվածքի վերջնական մշակման և նախշազարդման կարողություններ: 
Ոսկերչական քարերի տեղադրում:
Ուսանողին տրվում է հիմնարար գիտելիքներ ոսկերչական քարերի տեսակների վերաբերյալ, ձևավորվում է ոսկերչական քարեր տեղադրելու կարողություններ:
Աշխատանքների մաքրում, գործիքների դասավորում, կատարված աշխատանքի հանձնում:
Ուսանողը սովորում է աշխատատեղը մաքրելու և կատարված աշխատանքը ավելացած թանկարժեք մետաղի հետ միասին հանձնելու կարողություններ: Վերանորոգման աշխատանքներ:
Ուսանողի մոտ ձևավորվում է վնասված ոսկերչական իրերը վերանորոգելու կարողություններ:
Ընդհանուր աշխատանքային գործունեության հմտություններ:
Մոդուլը ծանոթացնում է աշխատանքային գործունեության ընթացքում հաջողության հասնելու նախապայմաններին, ինչպես նաև ձևավորում ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություններ:
Հաղորդակցություն՝ ձևավորում է աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես նաև անձնական կյանքում արդյունավետ և ակտիվ հաղորդակցվելու կարողություններ:
Համակարգչային օպերատորության հիմունքներ: Մոդուլը ուսանողի մոտ զարգացնում է համակարգչից օգտվելու, տեքստային խմբագրիչում և համացանցում աշխատելու հմտություններ: 

Բացի նշյալ մոդուլներից սովորողը ուսումնասիրում է նաև ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսագիտական, մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական առարկայախմբեր, որոնք նպաստում են ուսանողի ընդհանուր զարգացմանը:

Ուսուցման նպատակն է պատրաստել որակյալ, շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներով, կարողություններով և հմտություններով ոսկերիչներ, նպաստել գեղարվեստական ճաշակ ունեցող և համամարդկային մշակույթային արժեքներով անձի ձևավորմանը:

Շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման միջոցով շնորհվում է ոսկերիչի որակավորում: Շրջանավարտները ստանում են դիպլոմ, միջնակարգ /լրիվ/ կրթության ատեստատ: Ցանկացողները ընդհանուր հիմունքներով կարող են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ոսկերիչ որակավորմամբ մասնագետը կարող է՝
- պատրաստել ոսկերչական իրեր, զարդեր թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից ու քարերից,
- կատարել ոսկերչական զարդերի և իրերի նորոգում,
- պատրաստել և վերանորոգել ժողովրդական արհեստների գեղարվեստական իրեր: