Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի

Տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործվում են բոլոր բնագավառներում և մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության <2203- Համակարգիչների շահագործում> մասնագիտության <Համակարգիչների օպերատոր> որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձևերով. 
ա. միջնակարգ (լրիվ)ընդհանուր կրթության հիմքով՝ 1 տարի, 
բ. հիմնական ընդհանուր կրթության հիմքով` ավագ դպրոցի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում`3 տարի: 

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է տեսական, գործնական ուսումնաարտադրական և նախաավարտական պրակտիկաների ձևով: 

Ուսուցումն անվճար է, ուսանողներին տրվում է կրթաթոշակ: 

Տնտեսության ու աշխատաշուկայի պահանջներին բավարարելու համար ուսանողները ստանում են մասնագիտական և հանրակրթական կրթություն, որն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններում: 
Արտադրական ուսուցումն անցկացվում է ուսումնարանի համակարգչային լսարաններում: Գործնական պարապմունքները և արտադրական պրակտիկաներն անցկացվում են համապատասխան հիմնարկ ձեռնարկություններում: Հաճախակի կազմակերպվում են այցելություններ հեռուստաստուդիաներ, թերթերի խմբագրություններ, գովազդային գործակալություններ, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոններ: 

Հանրակրթական ծրագրի ուսուցումն իրականցվում է ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած կաբինետներում, լաբորատորիաներում, լսարաններում: Տարբեր առարկաներից ուսուցման գործընթացը հաճախակի կազմակերպվում է էլեկտրոնային դասագրքերով:

Ուսումնառության տարիներին ուսանողները բացի հանրակրթական առարկաներից ուսումնասիրում են նաև հետևյալ մասնագիտական մոդուլները` 
Հաղորդակցություն: 
Ուսանողի մոտ զարգանում և ամրապնդվում է հաղորդակցության ունակություններ, ուսանողը ձեռք է բերում ինքնավստահություն՝ հաղորդակցվելու աշխատանքային ու մասնագիտական գործունեության ընթացքում, ինչպես նաև անձնական կյանքում: 

Անվտանգություն և առաջին օգնություն: 
Ուսանողի մոտ ձևավորվում է աշխատատեղում անվտանգության կանոնների պահպանման, աշխատանքի պաշտպանության, միջոցառումների իրականացման և առաջին օգնության կազմակերպման կարողություններ: 

Տեղեկատվություն և համակարգիչ: 
Ուսանողին տրվում են գիտելիքներ համակարգչի ընդհանուր կառուցվածքի, համակարգչից օգտվելու անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի մասին: Ուսանողի մոտ զարգանում է ֆայլերի և թղթապանակների հետ աշխատելու հմտություններ: 

Օպերացիոն համակարգեր:
Ուսանողին տրվում են ընդհանուր գիտելիքներ օպերացիոն համակարգի (ՕՀ) դերի և նշանակության ու դրա տիպերի մասին: Ուսանողի մոտ զարգանում է ՕՀ-ի ստանդարտ ծրագրերի օգտագործման, պարզ կարգաբերումներ կատարելու, կիրառական ծրագրերի տեղադրման և հեռացման հմտություններ: 

Փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա:
Մոդուլն ուսումնասիրողը ստանում է խորը գիտելիքներ և կայուն իմացություն ինֆորմացիոն տեխնոլոգիաների փուլերի, դրա ընդգրկած բնագավառների մասին: Ուսանողի մոտ ձևավորվում են հմտություններ ինֆորմացիայի մշակման, պահպանման, փոխանցման գործում: 

Ներկայացումների պատրաստման խմբագիր:
Ուսանողին տրվում են գիտելիքներ ներկայացումների պատրաստման խմբագրով աշխատելու վերաբերյալ: Մոդուլը հնարավորություն է տալիս ուսանողին ներկայացումների խմբագրի միջոցով տեսական գիտելիքները կիրառել գործնականում` պատրաստելեվ սլայդներ: 

Էլեկտրոնային աղյուսակներ:
Մոդուլն ուսումնասիրողը կարող է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով պատրաստել էլեկտրոնային աղյուսակներ, մուտքագրել տարբեր տիպերի տվյալներ, թվային արժեքների հետ կատարել թվաբանական գործողություններ: Մոդուլում ձեռք բերած գիտելիքներն ուսանողի կողմից կօգտագործվեն տարբեր ծրագրային համակարգերում՝ տվյալների բազային համակարգերի մշակման համար: 

Վեկտորային գրաֆիկայի համակարգեր:
Ուսանողի մոտ ձևավորվում է վեկտորային գրաֆիկայի համակարգերի աշխատանքի հիմնական սկզբունքների և առանձնահատկությունների մշակման կարողություններ, ինչպես նաև զանազան հայտարարագրեր, տեղեկագրեր, այցետոմսեր, գովազդային պաստառներ պատրաստելու, բարդ կոմպոզիցիաներ ստեղծելու, բազմաբնույթ ձևարարական աշխատանքներ իրականացնելու հմտություններ: 

Կետային գրաֆիկա:
Ուսանողին տրվում է գիտելիքներ կետային գրաֆիկայի համակարգերի հիմնական սկզբունքների և առանձնահատկությունների մասին: Ուսանողը ձեռք է բերում հմտություններ կետային գրաֆիկայի համակարգերի միջոցով զանազան հայտագրեր, տեղեկագրեր, այցետոմսեր, գովազդային պաստառներ պատրաստելու, ստեղծելու գրաֆիկական կոմպոզիցիաներ և իրականացնելու ձևարարական աշխատանքներ: 

Տեղեկատվության անվտանգության հիմունքներ:
Ուսանողին տրվում է ընդհանուր գիտելիքներ տեղեկատվության դերի ու նշանակության, տեղեկատվության պահպանման, պաշտպանման կանոնների մասին: Ուսանողի մոտ զարգանում է տեղեկատվության հետ կապված համալիր գործառույթներ կատարելու հմտություններ: 

Համակարգչային ցանցեր: 
Ուսանողին տրվում է ընդհանուր գիտելիքներ համակարգչային ցանցերի դերի ու նշանակության մասին: Ուսանողի մոտ զարգանում է ցանցային պաշարներից օգտվելու, պարզ կարգադրումներ կատարելու հմտություններ: 

Հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ և սարքավորումներ:
Սովորողին տրվում է որոշակի գիտելիքներ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և սարքավորումների մասին: Սովորողի մոտ զարգանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվություն որոնելու, ստանալու և ուղարկելու, ինչպես նաև նախնական պարզ մշակումներ և կարգաբերումներ կատարելու հմտություններ: 

Համակարգչի կառուցվածքը համալրող սարքավորումներ:
Ուսանողին տրվում է հիմնարար գիտելիքներ համակարգչի հիմնական կառուցվածքի և համալրող սարքավորումների մասին: 

Համակարգչային գործավարության հիմունքներ:
Ուսանողի մոտ ձևավորվում է գործավարության գործընթացը համակարգչով կատարելու կարողություններ: Ուսանողի մոտ զարգանում է համակարգչի, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով գործավարության գործառույթները կատարելու հմտություններ: 

Բացի նշյալ մոդուլներից սովորողը ուսումնասիրում է նաև ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսագիտական, մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական առարկայախմբեր, որոնք նպաստում են ուսանողի ընդհանուր զարգացմանը: 

Ուսուցման նպատակն է պատրաստել որակյալ, շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներով, կարողություններով և հմտություններով համակարգչային օպերատորներ: 

Շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման միջոցով շնորհվում է համակարգիչների օպերատորի որակավորում: Շրջանավարտները ստանում են դիպլոմ, միջնակարգ, լրիվ կրթության ատեստատ: Ցանկացողները ընդհանուր հիմունքներով կարող են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Համակարգչային օպերատորը կարող է՝
- թվայնացնել և համապատասխան տեղում պահպանել փաստաթղթերը, 
- փաստաթղթերի ուղարկում` Էլեկտրոնային կապի միջոցների օգնությամբ` mail, fax, 
- կատարել տեղեկատվության որոնում ինտերնետում
- կատարել համակարգչի կարգաբերում, 
- շահագործել ցանկացած համակարգչային ծրագիր, 
- զբաղվել համակարգչային դիզայներությամբ, 
- ստեղծել և սպասարկել համակարգչային ցանցեր, 
- կատարել ֆոտո դիզայն: