Մասնակցություն Իրազեկման ինտերակտիվ շրջիկ թատրոնին

05/04/2019

Ապրիլի 4-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները /թվով 20/ Գյումրու դրամատիկական թատրոնի Մ.Մկրտչյան փոքր դահլիճում մասնակցեցին «ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կազմակերպված՝ «Ես ունեմ երազանք» իրազեկման շրջիկ թատրոնի առաջին ներկայացմանը: 
Ծրագրի նպատակն է՝ աջակցել կանանց շրջանում իրավունքների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը և խթանել որոշումների կայացման գործընթացին վերջիններիս մասնակցությունը։
Բեմադրված էր հինգ սյուժե` կնոջ խոսքի ազատության, ընտրական իրավունքի, աշխատանքի շահագործման և  բռնության մասին: 
Հանդիսատեսը հնարավորություն ուներ ակտիվ մասնակցություն ունենալ ներկայացմանը՝ փոփոխել սյուժեն՝ ըստ իր ցանկության, անմիջական դերախաղով թելադրել իր տարբերակը: Մեր ուսանողները, ունենալով իրավական բազային գիտելիքներ, ակտիվ մասնակցություն ունեցան և իրենց տարբերակներն առաջարկեցին դերասաններին: Նրանք ոգևորված էին և տպավորված:

Կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար` Լևոն Իգիթյան