ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

17/12/2019

 

2019 թվականի հունիսի 13-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը միացավ Շիրակի մարզում ուսումնական հաստատությունների կողմից ձևավոևրվող կրթություն-բիզնես միջավայր  համագործակցության հարթակի ձևավորման աշխատանքներին:
Հարթակի առաքելությունն է ուսանողների ու  շրջանավարտների մրցունակության բարձրացումը,
նրանց բիզնես-գաղափարների  ձևավորմանն ու իրականացմանն աջակցությունը  և բզինես միջավայրում ճիշտ կողմնորոշումը, ինչպես նաև  կրթություն-բիզնես մշտական  և շարունակական կապի հաստատումն ու ամրապնդումը:
Հարթակի գործունեության ընթացքում մշակված քայլերից մեկում նախատեսվում էր կազմակերպել ուսումնական հաստատություններում ներկայացումներ, տեղեկատվական հանդիպումներ՝ հետաքրքրված ուսանողների մասնակցությամբ: 
Այս կետի իրականացման շրջանակներում դեկտեմբերի 12-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում կազմակերպվեց իրազեկիչ, տեղեկատվական հանդիպում բարձր կուրսերի և հետաքրքրված այլ ուսանողների շրջանում: