«ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ»

16/09/2022

Հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս 2020 թվականի հոկտեմբերին ընդհատվեց Արթուր Սուրենի Աթոյանի երկրային կյանքը, և նա դարձավ հավերժի ճամփորդ:  

2022թվականի սեպտեմբերի 16-ին Գյումրու  թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» բաժնի շրջանավարտ  Արթուր Աթոյանի ծննդյան օրվա առթիվ զինղեկ Ս․Կարապետյանի և ուսմասվար Ա․Մարգարյանի նախաձեռնությամբ ուսանողական խորհուրդը և դասախոսները   այցելեցին Արթուրի խաչքար- հուշակոթողին։

Ծաղիկների խոնարհման, մոմավառության և  խնկարկման պահին լուռ էին ներկաները, նրանց աչքերում արցունք կար, իսկ հայացքներում՝ ափսոսանք։

Ուսանողները բարձրաձայնեցին իրենց սրտի նվիրական խոսքը․ «Շնորհավոր երկնային ծնունդդ սիրելի Արթուր։ Չենք կարող ներկան համարել ճշմարտություն մեր սերնդակի՛ց ընկեր, հայրենիքի համար զոհեցիր ամենաթանկը՝ կյանքդ․․․Դու՛ որ տարբերվող էիր քո տեսակով անմահ կմնա բոլորիս հուշերում։ Ննջիր խաղաղությամբ քաջ հայորդի»։